Շուշին ազատագրած մարդկանց դատում են մարդիկ, ովքեր այդ ժամանակ ամեն տեղ էին, բացի Շուշիի մատույցներից. Տեր Նակալյան
Շատ խորհրդանշական է թե՛ օրը, թե՛ դատավարության մասնակիցների կազմը, որովհետեւ 1992 թվականի այս օրը ազատագրվեց Շուշի քաղաքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, լրագրողներին ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, որը գնացել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայր՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Սա շատ խորհրդանշական օր է հայոց պետականության եւ մեր ազգային ինքնության տեսանկյունից։ Իսկ մյուս սիմվոլիզմը կայանում է նրանում, որ հիմա դատարանի շենքում դատում են այն մարդկանց, ովքեր ազատագրել են Շուշին եւ դատում են այն մարդիկ, ովքեր այդ իրադարձությունների ժամանակ ամեն տեղ էին, բացի Շուշիի մատույցներից։
Եթե մենք լռենք, եթե մենք թույլ տանք, որ նման պիղծ սիմվոլիզմները տեղ գտնեն մեր իրականության մեջ, եթե մենք չընդվզենք այս պիղծ սիմվոլիզմի առաջ, ապա շատ շուտով մեզ կասեն, որ Շուշին ազատագրել է Նիկոլ Փաշինյանը Իջեւանի կռավաթի տակից, Ստյոպա Սաֆարյանը քարերով, իսկ Լառա Ահարոնյանը նրանց լատեքսից համազգեստներ էր ուղարկում այդ ընթացքում Կանադայից, որպես հատուկ գրոհային զորքերի համազգեստներ։ Այսօր դատում են հերոսների, այսօր նսերմացնում են հերոսների, ու քաղաքացիական եւ ազգային պատկանելության պարտք համարեցինք գտնվել այստեղ»,– ասաց նա։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը