«Սա պետք է ունենա քաղաքական հետեւանքներ». «Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից անցել է մոտ 3 ժամ եւ այս ընթացքում մենք չտեսանք արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությանմեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք, որ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին հետեւից կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետեւյալն է. ինչ եղել է, դա քաղաքական է եւ պետք է ունենա քաղաքական գնահատական:
Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը, եւ պետք է ունենա քաղաքական գնահատական, եւ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե ՀՀ քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին:
Հաջորդը՝ ուղղակի քաղաքական գնահատականը որեւէ բան չի կարող փոխել. Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետեւանքներ: Այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշբվով մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է: Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը եւ ապագայում մենք կապված քաղաքական գնահատականներից եւ հետեւանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները եւ կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,-ասաց Մարուքյանը:
Դրանից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը