«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել. ինչ կորոշվի
Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Մինչ այդ խորհրդարանում ծեծկռտուքից հետո ՔՊ-ի վարչության որոշ անդամները առանձին նիստ են արել, եւ, ըստ երեւույթին, որոշել իրենց անելիքները:
Այժմ նիստ է ընթանում «Իմ քայլը» խմբակցության մակարդակով, որտեղ կորոշեն իրենց վերջնական քայլերը:
Մինչ այդ ԱԺ փոխնախագահ Ալիեն Սիմոնյանն ասաց, որ վարչության անդամների հետ որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել եւ ինքը դեմ է դրան:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց: Վերջինս իջավ ամբիոնից մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, վերջինս էլ բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա եւ հարվածեց: քաշքշոցի ժամանակ Մարուքյանին ապտակել է «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը, իսկ Վահե Ղալումյանն էլ հետեւից է հարվածել Մարուքյանի գլխին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան