Քաղաքացիներին հյուրանոցի եւ սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով. Էկոնոմնախ
Կորոնավիրուսի հետեւանքով քաղաքացիներին հյուրանոցային եւ սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է. «Մայիսի 7-ին որոշ լրատվամիջոցներում շրջանառվել են չճշտված տեղեկություններ՝ մեկուսացված քաղաքացիների տեղակայման եւ սննդի մատարակարման ծառայությունների վերաբերյալ։
Հայաստանում տարածված նոր Կորոնովիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամերի հակազդման, հետեւանքների վերացման, ինչպես նաեւ կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման նպատակով Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն տարածել էր հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ սննդի մատակարարման ծառայությունների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն, ինչին արձագանքել էին մի շարք տնտեսվարողներ։ Վերջիններիս հետ համագործակցությունը եւ մատուցված ծառայությունների դիմաց վճարումները իրականացվում են սահմանված կարգով։ Նախատեսված վճարումների կատարման մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով։
Հոդվածում նշված հյուրանոցները, ինչպես նաեւ մյուս բոլոր ՀՏՕ-ներն ու սննդի մատակարարման ծառայությունները, ի թիվս «Կարաս» սննդի ցանցի, պարբերաբար վճարվում են՝ ըստ վերջիններիս կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի օրենքով նախատեսված ժամկետում, այսպիսով՝ «պետությունը նրանց պարտք չէ»։
Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ հյուրանոցային տնտեսության որոշ օբյեկտներ պատրաստակամություն են հայտնել հյուրանոցները տրամադրել անվճար սկզբունքով կամ հյուրանոցային համարների սովորական արժեքից անհամեմատ ցածր գնով:
Եղել են նաեւ սնունդ մատակարարող կազմակերպություններ, որոնք մեկուսացված հարյուրավոր քաղաքացիների, բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին բարեգործական նախաձեռնությամբ սննդի ապահովման գործընթաց են կազմակերպել: Հնարավոր է, որ «Կարաս» սննդի ցանցը վճարվող ծառայություններին զուգահեռ շարունակել է սննդի ապահովման գործընթացը նաեւ բարեգործական հիմունքներով»:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան