Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, իսկ հիմա 2 երիտասարդ դատախազ ասում են, թե հայրս կարող է փախչել. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավոր Աննա Դանիբեկյանը, որովհետեւ էլ բան չի մնացել որից իրենք կառչեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ այս պահին անհրաժեշտություն եղավ, որ վարչապետներն անձնական երաշխավարություն ներկայացնեն, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ինձ թվում է՝ մարդիկ գնալով հասկանում են՝ ինչքան աբսուրդ, անհեթեթ է այս ամենը, մեղադրանքը։ Դրանից ավելի անհեթեթ է խափանման միջոց՝ կալանքը։
Նայում ենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն։ Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում 2 երիտասարդ դատախազ կանգնել ու ասել՝ այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»։
Լրագրողի դիտարկմանը, որ միայն դատախազների առարկությունները չեն, այլ նաեւ տուժող կողմն է նշում, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալով, կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա, Լեւոն Քոչարյանն ասաց. «Ու կա՞ ապացույց դրան։ Հայրս այս ամբողջ պրոցեսի ընթացքում գրեթե 5 ամիս լինելով ազատության մեջ ոչինչ չի արել, չի փորձել, նպատակ չի ունեցել, մի բան էլ երկրից դուրս է եղել, բայց վերադարձել է։ Շատ են խոսում, որ այն մարդիկ, որոնք չեն վերադառնում, ասում են՝ եթե ճիշտ լինեին կվերադառնային, դե այդ մարդիկ է տեսնելով, թե հորս հետ ինչ է կատարվում, լսելով վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունները, որ դատավորին ուղիղ հրահանգներ է գնում, թե ինչ պիտի անեն։ Հորս արձակած դատավորի նկատմամբ այդ քրեական գործերը։ Դատարանների մուտքերը շրջափակելը։ Արմեն Դանիելյանի պահվածքը դատարանում»։
Հարցին՝ ինչպիսի՞ սպասելիքներ ունի ինքը այս դատական նիստից, Լոեւն Քոչարյանն ասաց. «Դժվար է պատկերացնել, թե այդ թղթի կտորի վրա ինչ պիտի գրի դատավորը, որովհետեւ էլ բան չի մնացել որից իրենք կառչեն»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Քոչարյանն ասաց, որ նման բան չկա. «Նույնիսկ եղբայրս չի կարողանում այցելել։ Հիմա մենք որպես խնամակալ կարողանում ենք այցելել։ Ես այցելություն միշտ ունեցել եմ»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք