Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց են նախաձեռնել: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, հայտարարություն է տարածել ՏԿԵ նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:
Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը: Հղումները` ստորև
Վայոց ձորի մարզպետարանՍյունիքի մարզպետարան


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք