Նախարարը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանում «կողմնակի» քաղաքացիները պետությունից օգնություն ստանում
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բնակչության սոցիալական աջակցության վերաբերյալ ծրագրերի շրջանակներում ինքը չի որոշում այն քաղաքացիներին, ովքեր պետության աջակցության կարիքն ունեն: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:
Պատգամավորը, մասնավորապես, քննադատություն հնչեցրեց աշխատանքի նախարարության հասցեին օգնության բաշխման կազմակերպման կապակցությամբ: «Ձեզ այնքան հաճախ չի հաջողվել նույնականացնել մարդկանց, որ որոշ քաղաքացիներ կարողացել են օգտվել բնակչության համար սոցիալական աջակցության երեք ծրագրից, իսկ ոմանք ընդհանրապես չեն կարողացել օգտվել որեւէ ծրագրից»,- ասաց խորհրդարանականը:
Ի պատասխան` Բաթոյանն ասաց, որ իրենք բոլորովին նոր տվյալներ են հավաքում եւ անում են դա տարբեր տվյալների բազաների օգնությամբ, այդ թվում` Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինների, Պետեկամուտների կոմիտեի, Բնակչության պետական ռեգիստրի եւ այլն: Ընդ որում, նախարարը չբացառեց, որ նման դեպքեր նույնպես կարող էին պատահել: Նա դա չի կապում այն բանի հետ, որ իրենց չի հաջողվել պարզել պետական աջակցության կարիք ունեցող մարդկանց շրջանակը: «Դա պարզելը շատ դժվար է: Երկար տարիներ մենք էլեկտրոնային տվյալների բազա չենք ունեցել: Իհարկե, նման իրավիճակներում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ»,- ասաց Զարուհի Բաթոյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք