Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվել է օրենքի խախտումով. Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
Արգիշտի Քյարամյանը ՔԿ տեղակալի պաշտոնում մնաց 12 ժամը, որից 8-ը քնած էինք, դա արվել է օրենքի պահանջը բավարարելու համար, սակայն անգամ ձևական կողմը չեն կարողացել ապահովել: Նշանակումն արվել է օրենքի խախտմամբ, Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակվելու համար առնվազն պետք է ունենար գնդապետի կոչում, որը չի տրվել, հրապարակում չի արվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը հստակ չափանիշներ ունի, որոնք բավարարելու դեպքում անձը կաող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Այդ չափանիշները թվարկված են, որոնց սակայն Արգիշտի Քյարամյանը չի համապատասխանում, բայց հոդվածի 6.1 կետի համաձայն՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնի համար նախատեսված պահանջները պետք բավարարեն: Հիմա, նախ, կոչումն է առաջին պահանջը, համաձայն որի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի համար պետք է ունենա գնդապետի կոչում, եթե այս պարագայում ՀՀ նախագահը կամ վարչապետն առաջնորդվել են 6.1 մասով, ապա նա գոնե պետք է ունենար քննչական մարմնում այնպիսի կոչում, որը կառավարության որոշմամաբ հավասարեցված էր ԱԱԾ-ում գնդապետի կոչմանը»,-ասաց Հայրապետյանը:
Հարցին, թե գուցե տրվել է այդ կոչումը, այլապես ինչու են նշանակել ՔԿ նախագահի տեղակալ, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ որևէ պաշտոնական աղբյուրում այդ մասին չկա նշված, և այդ կոչումն ուղղակի չեն շնորհում, դրա համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ, իսկ որպեսզի դա մտնի ուժի մեջ, պետք է սահմանված կարգով հրապարկվի: Թե կառավարությունը հետին ամսաթվով կկատարի գործողություններ, թե չի կատարի, ամեն դեպքում ՔԿ-ից ասել են՝ չի ստացել կոչում, նա ունի փոխգնդապետի կոչում, որը չի կրող հավասարեցվել ԱԱԾ-ի գնդապետի կոչմանը»:
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ նախագահը, վարչապետի առաջարկը ստորագրելուց առաջ, պետք է պարզեր, թե արդյոք Արգիշտի Քյարամյանը համապատասխանո՞ւմ է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին, թե՞ ոչ. «Նա դրա համար եռօրյա ժամկետ ուներ»:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. Նեթանյահու