Կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրենք. Տիգրան Ավինյանը՝ կապիտալ շինարարության մասին
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր վարում էր կառավարության նիստը, մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ կապիտալ շինարարություններին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությսւնները կատարող Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է այս առումով:
Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե՛ քանակական, թե՛ ֆինանսական առումով։ «Այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնցից մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս»,-ասաց նա և հայտնեց, որ պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ։
«Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտների շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ»,-ասաց նա։
Տիգրան Ավինյան արձագանքեց, որ կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն և առաջանհերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ»,-ասաց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք