Պատկերացնում ե՞ք, դատավորներից մեկն ասեր՝ տո, վնգստացողը դու ես, ինչ կկատարվեր նրա հետ համացանցում․ Հայկ Ալումյան
Դուք պատկերացնում ե՞ք, դատավորներից մեկն ասեր՝ տո, վնգստացողը դու ես, ինչ կկատարվեր նրա հետ դրանից հետո․ համացանցում նա կհայտնվեր հայհոյանքների տարափի տակ։ Այս մասին 168.am կայքում Սաթիկ Սեյրանյանի «Pressing» ծրագրի՝ «Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր» խորագրով հարցազրույցում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Իրավաբանը համարում է, որ դատավորները, թերեւս բացի Ալեքսանդր Ազարյանից, չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտություններին, քանի որ իրենց անպաշտպան են համարում։
«Ես գիտեմ արդարամիտ դատավորներ, որոնք պատրաստ են արժանապատվորեն պատասխանել բոլոր ճնշումներին։ Բայց վերջերս համացանցում մեր քաղաքին խորթ մշակույթ է ձեւավորվել․ մարդիկ կարող են հայհոյել եւ պատասխան չտալ դրա համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե հայհոյանքների ինչ հեղեղ կլիներ․․․ Դատավորը նաեւ գիտի, որ այն կառույցները, որոնք պետք է պաշտպանեն իրեն, չեն անում դա, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը մի բան էլ ինքն է պիտակներ ավելացնում։ ԱԱԾ-ն պետք է փնտրի, գտնի այդ հայհոյողներին, բայց նրանք դա անում են, երբ վարչապետի քմահաճույքով անհրաժեշտ է լինում գտնել հայհոյողին։ Հայհոյանքներով մարդկանց թիրախավորելն ու լռեցնելն արվում են վարչապետի գիտությամբ, ենթադրում եմ՝ նաեւ հրահանգով»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք