Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ԲԿ-ի մերժվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության և ընդդեմ ԲԿ-ի` իրեն աշխատանքից ազատելու հարցով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական կայքէջից:
Մինասյանը պահանջում էր անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքում։
Ըստ դատական ակտի` ԲԿ-ի և Արա Մինասյանի միջև կնքված պայմանագրով սահմանվել է, որ ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ, առանց պայմանագրով նախատեսված հիմքերի, իրավասու մարմնի որոշմամբ լուծելու պայմանագիրը, որի մասին Մինասյանը տեղյակ է եղել, և քննարկվող իրավիճակը ամբողջությամբ կարգավորվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, այսինքն՝ ընկերության ժողովին ուղղակի իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված պայմանագրերը, հետևաբար` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ժողովը լուծել է տնօրենի հետ կնքված պայմանագիրը` իրացնելով իրեն վերապահված իրավունքը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին Արա Մինասյանն ազատվել էր աշխատանքից: Նա դատի էր տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Մինասյանի փաստաբանը դատարանում պնդել է, որ նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Մինասյանի հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել:
Արա Մինասյանը նաև մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Նա հետախուզման մեջ է:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք