Հակաճգնաժամային 9-րդ ծրագրով սխալմամբ օժանդակություն են ստացել ՊՆ զինծառայողներ. Կնշանակվի ծառայողական քննություն
Պարզվում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ օժանդակություն են ստացել նաեւ ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ եւ զինծառայողներ, թեեւ օժանդակությունը նախատեսված է այն ընտանիքների համար, որտեղ երեխայի երկու ծնողներն էլ չեն աշխատում:
Այս առնչությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։
Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, եւ այդ թվի մեջ ներառված են նաեւ ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ եւ զինծառայողներ։
Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար եւ ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները եւ աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը