VEON-ը դադարեցնում է քննարկումները UCom-ի հետ
Հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայություններ մատուցող VEON ընկերությունը, որը հայտնի է Beeline ապրանքանիշով, այսօր հայտարարել է UCom ընկերության հետ քննարկումները դադարեցնելու մասին, ասված է VEON-ի պաշտոնական կայքում հրապարակված կարճ հաղորդագրությունում:
Քննարկումները, ինչպես նշված է հաղորդագրությունում, ընթանում էին Հայաստանում գործող VEON-ի ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներգրավմամբ հնարավոր գործարքի շուրջ և բացահայտվել էին այս տարվա հունվարի 15-ին:
Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Տարեսկզբին, հիշեցնենք, կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող հայաստանյան UCom ընկերությունը Beeline-ը գնելու հարցով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին:
Այդուհանդերձ, հնարավոր գործարքի առնչությամբ UCom-ի կառավարման խորհրդում խնդիրներ առաջացան, և մոտ մեկ ամիս առաջ ընկերության հիմնադիրներ ու մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրաժարական տվեցին, նրանց հետևեցին բազմաթիվ աշխատակիցներ:
UCom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին էլ մոտ մեկ շաբաթ առաջ առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, ինչից հետո Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդին անհետացել է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր