ՀՀ իշխանությունները նախապատրաստել են առողջապահական համակարգը COVID-19-ի հետ հանդիպման համար. Փաշինյանի հավաստիացումը
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերումից անմիջապես հետո կառավարության առաջին քայլը դարձավ արտակարգ դրությունը, որի նպատակը խուճապի տարածման կանխումն է: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կայանում էր նրանում, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիներին: «Մենք տեսանք, որ եվրոպական շատ երկրներում բավարար հիվանդանոցներ չկային, իսկ մարդկանց այգիներում էին ռեանիմացնում: Արտակարգ դրության ժամանակ մենք առնվազն հինգ անգամ մեծացրել ենք մահճակալների քանակը` 300-ից հասցնելով 1500-ի, իսկ առաջիկա օրերին եւս 150 մահճակալ կտրամադրվի: Բացի այդ, մենք 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմատիկ հիվանդների համար: Նաեւ 2300 հյուրանոցային տեղ ենք նախապատրաստել` վարակվածների հետ շփումներ ունեցած անձանց մեկուսացնելու համար: Մինչ այժմ մեկուսացվել է մոտ 6000 մարդ»,- ասաց Փաշինյանը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր