ՀՀ կառավարությունը նախադպրոցական կրթության համակարգի արմատական բարեփոխում է առաջարկում. նախարար
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը հանրապետությունում նախադպրոցական կրթության համակարգի արմատական բարեփոխում է ենթադրում: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, սահմանում է պետական քաղաքականության սկզբունքները նախադպրոցական կրթության բնագավառում եւ ապահովում է իրավակազմակերպչական, ֆինանսական եւ տնտեսական հիմքերը, բոլորի համար նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքի իրացումը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացում մասնակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հարաբերությունները, ինչպես նաեւ ուղղված է դրա մատչելիության ապահովմանը:
Նախարարը հայտարարեց, որ առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում փաստաթուղթը զգալիորեն փոփոխվել է, ինչը հեղափոխական բարեփոխումներ է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում` ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ներդրված կարգավորիչ մեխանիզմների առումով: Մասնավորապես, նա նշեց, որ տարանջատվել են նախադպրոցական կրթության նպատակներն ու խնդիրները եւ, որպես խնդիր, ավելացվել են նախադպրոցական կրթության սոցիալական նշանակության եւ դրա որակի բարձրացումը, բարձրորակ, մատչելի եւ ներառական նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքի ապահովումը:
Բացի այդ, նշվում է, որ հաստատության ղեկավարի համար հայտարարված մրցույթում կարող է մասնակցել վերապատրաստում անցած եւ համապատասխանության վկայական ստացած անձը: Փաստաթղթում նշվում են նաեւ տնօրենի գործառույթները եւ հաստատության զարգացման ռազմավարության մշակման պահանջը: Ինչպես նաեւ նկարագրված են նախադպրոցական բժշկական հաստատությունների տեսակները, վերամշակվել են կառավարման մարմինների լիազորություններին վերաբերող դրույթները, ավելացվել են հաստատությունների գործունեության գնահատման վերաբերյալ դրույթները: Մասնավորապես, ներքին եւ արտաքին գնահատումներ են իրականացվելու:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը