«Տրանսգենդերները» աղջիկ են փախցրել
Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին, զգուշացնելով, որ եթե իրենց դստերը չգտնեն, ապա իրենք են «ծեծելու-ջարդելու» առևանգողներին: Ոստիկանները սկսել են զբաղվել: Պարզվել է, որ առևանգումը կատարել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 4 անձ, գրում է Hraparak.am-ը:
«Տրանսգենդեր են եղել: Աղջիկը ասել է՝ ես համաձայն եմ իրենց հետ մնամ: Աղջկան հարցրել են՝ գիտե՞ս, ովքեր են իրանք, աղջիկն էլ՝ թե հա, ինձ դուր են գալիս, ես ամուսնանում եմ: Նորմալ, գրագետ աղջիկ էր», - հայտնեց Ալավերդու ոստիկանությանը մոտ աղբյուրը: Թե ինչ է տրանսգենդերը և ինչպես էր աղջիկը ամուսնանալու տրանսգենդերի հետ, մեր աղբյուրը լավ չի պատկերացնում:
Ոստիկանության հասարակության և լրատվության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրը, հայտնելով. «Ոստիկանության Թումանյանի բաժնում դիմում է ստացվել, որ հարազատի հետ կապը կորցրել են: Երեկ աղջիկը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ իր կամքով է տնից դուրս եկել: Աղջիկը չափահաս է»: Սեռական կողմնորոշման մասին տեղեկությունը վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը չցանկացավ մեկնաբանել։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը