Որեւէ բովանդակային քննարկում չկա, բացի անձնական վիրավորանքներից. Մարուքյանը կրկնել է իր առաջարկը
Մենք կարծում ենք, որ մայիս-հունիս ամիսների համար պետք է 100 մլրդ դրամ ծախսել, այսինքն՝ մայիս ամսին պետք է 100 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի: Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Երկրում սկսված այս բանավեճի առիթն ամբողջությամբ մեր առաջարկն է: Այսինքն որեւէ բովանակային քննարկում չկա, բացի անձնական վիրավորանքներից, եւ եթե կա որեւէ քննարկում, դա այն մասին է, որ փող չկա: Մենք այս օրերի ընթացքում անընդհատ ապացուցել ենք, որ փողը կա: Այդ լրացուցիչ եկամուտը, որ ունի պետությունը կազմում է մոտ 380 մլրդ դրամ: Այդտեղ վստահաբար կա 100 մլրդ դրամի ազատ գումար: Բայց տեսեք, ինչ է կատարվում. Զուտ այդ առաջարկն անելու համար, զուտ մարդկանց տեղեկացնելու համար, որ մենք ունենք փող եւ այդ փողով ենք մտել ճգնաժամի մեջ, եւ կարող ենք մարդկանց աջակցել, մենք դարձել ենք թիրախ տարատեսակ հայհոյախառն ելույթների, մեզ ուղղված զրպարտանքների: Բայց դա որեւէ ձեւով չի կասեցնելու մեր ընթացքը»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ իրենց առաջարկի բովանդակությունն այն է, որ 100 հազար դրամ պետք է տրամադրվեր 500 հազար ընտանիքներին, եւ պետք է մեկ ամսվա հավելյալ թոշակ տրամադրվի 470 հազար թոշակառուներին:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը