Արդարադատության նախարարությունում պարգևավճարների գումարը 2020թ․ առաջին եռամսյակում կազմել է 57 մլն դրամ
Արդարադատության նախարարությունում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափի մասին AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան գերատեսչության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը հայտնել է, որ նախարարության աշխատակիցների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 57.089.300 դրամ, այդ թվում՝ հունվար և փետրվար ամիսների համար համապատասխանաբար՝ 28.981.200 դրամ և 28.108.100 դրամ:
Նշվել է նաեւ, որ նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9.519.200 դրամ։ Նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2.395.400 դրամ, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 2.002.200 դրամ, նախարարի տեղակալները (թվով՝ 3) ստացել են 1.707.200-ական դրամ, այսինքն՝ 5.121.600 դրամ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր