Իսպանիայի հյուսիս-արևմտյան շրջանում 150 տարվա ընթացքում առաջին անգամ գորշ արջ են նկատել (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիայի հյուսիս-արևմտյան շրջանում 150 տարվա ընթացքում առաջին անգամ գորշ արջ են նկատել, գրում է The Guardian-ը։
Կենդանուն Օրենսե նահանգի Ինվերնադեյրո ազգային պարկում ֆիքսել է Montaña ou Morte («Լեռ կամ Մահ») ֆիլմի նկարահանող խումբը։
Չնայած այս տարածքը հանդիսանում է գայլերի, եղջերուների և վայրի վարազների տունը, սա ավելի քան մեկ դար անց առաջին դեպքն է, երբ ազգային պարկում գորշ արջ են նկատել։
«Երեքից հինգ տարեկան արու արջն առաջինն է, որ վերջին 150 տարվա ընթացքում հատել է այդ տարածաշրջանը»,- ասված է Zeitun Films պրոդյուսերական ընկերության հայտարարության մեջ:
«Ինվերնադեյրո ազգային պարկում երկարամյա բնապահպանական աշխատանքները թույլ են տվել պարկին դառնալ գորշ արջի համար բնակության հարմար միջավայր»,- ասված է ազգային ազգային պարկի հայտարարության մեջ:
Գորշ արջերն Իսպանիայի պահպանվող տեսակն են համարվում 1973 թվականից ի վեր։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը