Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ. նախարար
Առողջապահության համարագի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է», - ասաց նախարարը։
Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականցվում՝ Թորոսյանն ասաց․
«Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար»։
Մահճակալային ֆոնդի մասին խոսելով՝ Թորոսյանն ասաց, որ այս պահին հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա։
Անդրադառնալով բժշկական դիմակներին նախարարը նշեց, որ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է մեկնարկել. «Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունական տեղի ունենա։ Այսինքն՝ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն կա», - ասաց նա։
Խոսելով FFP 3 և N 95 դիմակների մասին՝ նախարարն ասաց, որ դրանց քանակները ևս բավարար են, բացի այդ՝ այս պահին միջոցներ են ձեռնարկվում դրանք տեղում արտադրելու համար։ Մասնավորապես, նախարարը նկատեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը