«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա. հիմա պետք է ուղղակի սպասել». Մնացականյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին
Եղել են մեկնաբանություններ իմ մակարդակով, խոսնակի մակարդակով, հիմա մենք պետք է բնականոն շարունակենք աշխատել: Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե չնայած իրենց հավաստիացումներին, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց կա փաստաթուղթ:
«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա»,- ասաց նա:
Հարցին, թե այստեղ ընկալումների տարբերության խնդիր չկա՞, Մնացականյանն արձագանքեց. «Մենք ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը ներառում է նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան...այդ առումով մենք այս երկու տարվա մեջ ունենք շարունակական բավական ընդարձակ աշխատանք, ընդարձակ հնարավորություններ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին:
Այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել եւ պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը: Հետո նորից ներգրավվել աշխատանքներում: Մեր վերջին հանդիպումը Ժնեւում էր, բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերին, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին:Մենք բոլոր այդ հարցերի շուրջ ունենք ծրագրված բաներ: Հիմա ես ուղղակի անհամբեր սպասում եմ, որ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի»,-հայտարարեց նախարարը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը