Պայթյուն գազալցակայանում. կա զոհ
Մայիսի 2-ին ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է:
Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել տարածքը և ապահովվել լուսավորությամբ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար