«Թավիշի» վախճանը
Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին «հեղափոխականները» մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:
2018-ի «Թավիշը» երկկողմանի պրոցես էր, այսինքն «հեղափոխականները» ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։
Ճշտենք, «թավշյա, ոչ բռնի» արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։
Հիմա «հեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն «թավիշից», այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ըննդիմության բանավոր պայմանից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող գործընթաց էր, այլ ոչ թե «հեղափոխականների» բարիության հետևանք։
Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու «թավիշից» ոչինչ չի ստացվում։
Ինչպես ասել էի, «թավիշը» նշանակում է հրաժարվել ոչ կենվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենա, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։
Սակայն «ժողովրդի սրտի առաջնորդը» օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ և այլն։
Այսինքն, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ ինստիտուցիոնալ տարբերակ չկա։ Սա է այն էկզիստենցիոնալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են «հեղափոխականները» և որից դուրս գալու ճանապարհներ չունեն։ Մենք նույնպես իրենց պատճառով նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ չունենք։ Մենք չենք այդ վիճակը ընտրել։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար