Ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան․ ԱԳՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում: Ուստի բնական է, որ թռիչքներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։
Ապրիլի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան:
Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։ Այս թռիչքի կազմակերպման առումով մեծ աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Թռիչքն հնարավոր է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի հայերի միությանը և համայնքային ներկայացուցիչների անձնական ջանքերի շնորհիվ:
Իրականացվել է նաև մեր քաղաքացիների վերադարձը Սիրիայից: Ապրիլի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Դամասկոս, որից հետո վերջիններս, Դամասկոսից արդեն ևս 3 քաղաքացիների հետ միասին, թռիչք կատարեցին դեպի Երևան:
Ցանկանում եմ առանձահատուկ ընդգծել, որ վերոնշյալ միջոցառումների արդյունքում Հայաստան վերադարձած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում»,- ասել է նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար