Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Համավարակի հոգեհան հոգեբանությունը

168.am-ը գրում է․ «Համավարակն ընդգծեց մեր հոգեբանական առանձնահատկությունները: Բոլորս համարյա նույն սպասումների դաշտում ենք: Ապրիլի սկզբին սպասումը էինք, թե երբ վարակակիրների քանակը կհասնի 1 մլն-ի (արձանագրվեց ապրիլի 2-ին): Ամիսը կիսվելու պահին 2 մլն-ի սպասումն էր (արձանագրվեց 15-ին): Հետո արդեն հիվանդացողների 3 մլն ցուցանիշի սպասումն էր (արձանագրվեց ապրիլի 27-ին): Փոխարենը՝ ոչ ոք չի հիշում, թե այդ օրերին առողջացածների ինչ թիվ էր հրապարակվում:

3 մլն-ը գերազանցող վարակվածների առիթով ձևավորված տիեզերական ողբի օրերին չենք նկատում՝ նույն միջազգային կիսապաշտոնական բժշկական վիճակագրությունն արձանագրում է, որ այդ թվի առնվազն 30 տոկոսին արդեն ակտիվ վարակակիր կամ հիվանդ չի համարում:

Հավանաբար մարդու բնույթն է այդպիսին՝ նկատել ու հիշել միշտ վատը: Նույն, մեղմ ասած, ընկճված հաշվարկն է արվում նաև մեր երկրում:

«Վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1932-ի»: Այսպես է սկսվում կորոնավիրուսի մասին տեղեկացնող լուրը:

Միայն ուշադիր ընթերցելուց ես նկատում, որ նրանցից 1000-ն է ակտիվ հիվանդ: Վարակվածների մոտ 47 տոկոսին առողջապահության համակարգն արդեն ակտիվ հիվանդ չի համարում: Բայց դա ոչ ոք չի նկատում:

Ճիշտ այնպես, ինչպես ուշադրության չի արժանանում այն փաստը, որ աշխարհում վարակված մոտ 3.170 մլն մարդկանց 30 տոկոսից ավելին ակտիվ հիվանդ չէ: Նրանց թիվը շուտով կգերազանցի 1 մլն-ի ցուցանիշը: Բայց մենք հակված ենք միայն դառը թվեր լսել: Պատճառը, հավանաբար, այս նոր կորոնավարակի անհայտ բնույթն է ու անհասկանալի հայտարարությունները: Վերջին 4 ամսում աբսուրդ ու անհասկանալի հայտարարություն ով ասես՝ չի արել, մեր վարչապետից՝ մինչև Բրիտանիայի վարչապետ:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակրից՝ մինչև նույն մրցանակի արժանացած վարակաբան: Պարզ բժշկից՝ մինչև առողջապահության համաշխարհային մասշտաբի կառավարիչ:

Հավանաբար վախենալու լուրջ պատճառներ կան: Ու այդ վախը բոլորիս դարձրել է վարակաբան: Սկզբում ավելի անհայտ էր, բայց՝ ավելի հեշտ: Ասում էին, որ մահացության շատ ցածր՝ 3-4 տոկոսանոց ցուցանիշ է արձանագրվում:

Համաճարակի «չինական» էտապն ավարտվեց 5.6 տոկոսով: Հետո շարունակեց աճել (մոտ 7 տոկոս): Ու հիմա մենք կարող ենք թվարկել ամենաշատ վարակակիրներ ունեցող երկրների ցանկը: Կարող ենք թվարկել ամենամեծ մահացության դեպքերն արձանագրած երկրների ցանկը: Բայց համաշխարհային վարակի այս օրերին չենք նկատում այն երկրները, որոնց վիճակագրությունն էապես տարբերվում մյուսներից: Օրինակ, վարակակիրների թվի կտրուկ աճը Ռուսաստանում չի ուղեկցվում մահացությունների աճով (1 տոկոսից ցածր է):

Իհարկե, կարելի է ասել, որ ռուսաստանյան վիճակագրությունն արժանահավատ չի: Բայց նման պնդում անել Իսրայելի պարագային՝ ծիծաղելի կլինի (մահացության տոկոսը համարյա նույնն է՝ 1.3 տոկոս):

Վախը մեզ ստիպում է կենտրոնանալ իտալաիսպանական «թվաբանության» վրա: Սակայն կա նաև Գերմանիայի օրինակը: Վարակվածների բացարձակ թվով 6-րդ երկրի շուրջբոլորը Եվրամիության անդամ երկրներ են: Բնականաբար: Ու դրանց մեծ մասը մահացության երկնիշ ցուցանիշ ունեն՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Հունգարիա: Իսկ Գերմանիայում 3.9 տոկոս է: Կփորձե՞նք հասկանալ նույն կենսամակարդակ ունեցող երկրների դեպքում տարբերությունների պատճառը: Թե՞ մեզ սովորել պետք չէ:

Մենք կբավարարվենք խորհրդարանում ու համացանցում ասել-խոսելով: Կարծեմ, Սարտրի հերոսներից էր, որ՝ «Ձեր մասնագիտությո՞ւնը» հարցին պատասխանեց. «Խոսող»:

Բոլորս խոսում ենք: Լսելու ու մտածելու ժամանակ չկա: Անգամ տոտալ մեկուսացման այս օրերին: Մխիթարվենք՝ կարծելով, որ համավարակի հոգեբանական ազդեցությունն է»։