Արցախի «Արդարություն» կուսակցության դեմ նյութեր են նախապատրաստվում
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ է դարձել, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։ Այս ամսին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցության լրատվական ծառայությունը։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Ինչպես գիտեք, այսօր Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԳ նախարարին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան մեր կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվեցին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու նպատակով։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է․
մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը․ մենք դեմ ենք տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ կամ սակարկման ենթակա տարածքներ չունենք։ Չերկրորդելով երկրում օրենքի գերակայությունը, մենք հավաստիացնում ենք, որ Արցախի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած հարց մեզ համար առաջնային է։ Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստ է իր պայքարի բոլոր գործիքակազմով պայքարել հանուն Արցախի անվտանգության և միջազգային ճանաչման։ Ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։ Մենք պնդում ենք՝ Արցախը բեռ չէ, այլ արժեք»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ