ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը այսօր՝ ապրիլի 30-ին, հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։
Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության՝ հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։
«Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության՝ Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին»։
Նշված է, որ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը․ «ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը»։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր