Կոմունալների փոխհատուցման հարցով 16-րդ ծրագիրը․ ում որքան են աջակցելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում նշեց, որ որոշում են կայացրել աջակցել նաև այն սպառողներին, որոնց էլեկտրաէներգիայի ծախսը փետրվար ամսին կազմել է 10 001-25 000 դրամ, իսկ գազի սպառման վարձը՝ 30 001-40 000 դրամ: Կփոխհատուցվի նրանց ծախսի 30 տոկոսը: Նա նշեց, որ այս պարագայում կլինեն 207․837՝ էլեկտրաէներգիայի և 81․ 697՝ գազի աջակցություն ստացած բաժանորդներ:
Դա Կառավարության աջակցության 16-րդ ծրագիրն է:
Վարչապետը նշեց՝ քանի որ երկրում կան չգազաֆիկացված 310 համայնքներ, իսկ նախորդ միջոցառումներով աջակցություն է ցուցաբերվել առանձին գազի և էլեկտրաէներգիայի համար, որոշվել է, որ այդ համայնքների բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով՝ բացի նախորդ փոխհատուցումները։ Իսկ այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձերի 50 տոկոսը նույնպես կփոխհատուցի Կառավարությունը: «Այս ծրագրի շահառուների թիվը 424․972 է»,-հավելեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս միջոցառումներով փակվում է կոմունալ ճգնաժամի հարցը, քանի որ դրանցով Կառավարությունը ծախսում է մի քանի միլիարդ դրամ և ինչ պետք է աներ այս փուլում, արդեն իսկ արել է: «Պիտի խնդրեմ՝ վերադառնանք այն հին ռեժիմին, և բոլորը այս պահից սկսած, իրենց վարձերը պետք է վճարեն»,-նշեց նա:
Վերջինս բոլոր նրանց, ովքեր հնարավորութուն ունեն կատարել կոմունալ վճարումները, սակայն Կառավարության աջակցության ծրագրերով ստացել են որոշակի փոխհատուցում, կոչ արեց այդքան գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...