Ընտրած մասնագիտության համար, ո՞ր առարկայից քննություն կհանձնեն դիմորդները. նախարարը մի քանիսը հրապարակեց
Ընրել ենք այնպիսի առարկաներ, որոնք թույլ կտան մասնակցել 1–ից ավելի մասնագիտությունների համար մրցույթին, որովհետեւ 1 առարկա հանձնելով, պետք է հնարավորություն ստեղծվի տարբեր մասնագիտությունների դիմելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ցանկը շատ մեծ է, քանի որ մեծ բուհեր են եւ հարյուրներով մասնագիտություններ են, բայց այսօր անպայման դրանք կտեղադրվեն մեր կայքում, որտեղ կոնկրետ նշված կլինի, թե որ մասնագիտությունների համար, որ առարկայից եք հանձնելու քննություն։ Հիմնականում լեզվաբանական համալսարաններում եւ ֆակուլտետներում լեզուներն են՝ ըստ ձեր մասնագիտությունների, որ եղել են, մի շարք բուհերում, օրինակ տնտեսագիտական համալսարանում՝ մաթեմատիկան է»,– ասաց նա։
Նախարարը դրանցից մի քանիսն ընթերցեց. «ԵՊՀ Արվեստի տեսություն եւ պատմություն, հիմնական մրցույթային ընդունելության քննությունը հայոց լեզու եւ գրականությունն է գրավոր, նույնն են նաեւ Կրոնագիտության, Աստվածաբանության դեպքում։ Պատմության ֆակուլտետում՝ պատմություն, Հնագիտություն եւ ազգագիտություն, նույնպես պատմություն, Փիլիսոփայություն՝ հայոց լեզու եւ գրականություն։ Արեւելագիտության ֆակուլտետում՝ արաբագիտություն, թուրքագիտություն, իրանագիտություն մասնագիտությունների համար՝ հայոց պատմություն, նույնն են նաեւ կովկասագիտության, իրավագիտության դեպքում։ Անգլերեն եւ հայերեն թարգմանչական գործում՝ անգլերեն գրավոր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրան՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա՝ մաթեմատիկա գրավոր, դիզայն համակարգչային գրաֆիկա՝ գծանկար կամ կոմպոզիցիա, Շրշակա միջավայրի պահպանություն՝ մաթեմատիկա կամ ֆիզիկա գրավոր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսրանի Գյումրու մասնաճյուղ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ մաթեմատիկա գրավոր, Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարություն՝ մաթեմատիկա գրավոր կամ ֆիզիկա գրավոր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմկիկա՝ մաթեմատիկա գրավոր, Ագրոէկոլոգիա՝ մաթեմատիկա կամ կենսաբանություն գրավոր, Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն՝ մաթեմատիկա գրավոր»։
Նախարարի խոսքով՝ «պատիվ ունեմ» ծրագրով եւս կարող են դիմել եւ 1 առարկա հանձնել. «Ընդունելություն լինելու է, Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ըստ ձեր մասնագիտության 1 առարկա կհանձնեք, այնուհետեւ Պաշտպանության նախարարությունն իր մի թեստը կանցակցնի, որից հետո արդեն գործ կունենաք ՊՆ–ի հետ»։
Հարությունյանի խոսքով՝ ոչ պետական բուհերի հետ էլ են կապի մեջ. «Իրենք այն տրամաբանության մեջ են, որը մենք ենք առաջարկել, իհարկե որոշ տեխնիկական փոփոխություններով, բայց ըստ էության 1 քննությունով են անցկացնելու կամ նման մի բան»։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր