Հերթական անպատասխանատու հայտարարությունը
« Ի պատասխան ՖԲ գրառումը մեկնաբանելու Ձեր խնդրանքի, նշեմ, որ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում։ Դրանով կզբաղվեն իրավաբանները», hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատգամավորը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ է արել Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։
«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», - գրել է Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:
«Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ», - գրել է պատգամավորն՝ այդպես էլ չմանրամասնելով, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։
Հրաչյա Հակոբյանն, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր