Ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ. Տիգրան Ավինյան
Մենք մի քանի պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, այսպես դժվար է լինելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել և հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Ես տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:
Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչև առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:
Հետևաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կանոնների հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետև փակված այլևս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ Նոր քաղաքականության պայմաններում, երբ ասիմպտոմ և թեթև վիճակում գտնվող վարակվածներին տուն ուղարկեն, կարողանալու են սպասարկել մոտ 1500 ծանր դեպք՝ հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման կարիք կունենան:
Ավինյանը նշեց, որ եթե տեսնեն, որ սահմանափակումների մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի և վարակի տարածման արագությունը և տեմպը աճում է այն աստիճան, որ մտավախություն ունենան, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ես կարծում եմ, որ, միանշանակ, ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի ։
«Դրա համար շատ կարևոր է, որ սահմանված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ և պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմների», - ասաց նա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...