Այսօրվա դրությամբ բնական գազի պարտք ունի մոտ 112.000 բնակիչ-բաժանորդ. «Գազպրոմ Արմենիա»
«2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չեն վճարել 111.944 բնակիչ-բաժանորդ»: 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ընկերությունից պարզաբանում էինք խնդրել նաև, թե Կառավարության՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ միջոցառումների շրջանակում քանի՞ բնակիչ-բաժանորդների սպառած բնական գազի վճարի՝ համապատասխանաբար՝ 30 և 50 տոկոսն է փոխհատուցել կառավարությունը, և ինչքա՞ն է կազմել այդ գումարը:
«2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 50% փոխհատուցում է տրամադրվել 215.695 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 474 մլն 909 հազար 616 դրամ:
2020 թվականի փետրվարին սպառած բնական գազի համար 30% փոխհատուցում է տրամադրվել 206.136 բնակիչ-բաժանորդների, փոխհատուցման գումարը կազմել է 1 մլրդ 223 մլն 969 հազար 165 դրամ»,-նշված է ընկերության պատասխանում:
Հիշեցնենք, որ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ ծրագրով նախատեսում էր փոխհատուցել 2020 թվականի փետրվար ամսին մինչև 10.000 ՀՀ դրամ գազի սպառում ունեցող քաղաքացիների սպառած գազի գումարի 50%-ը, իսկ 12-րդ ծրագրով՝ մինչև 30.000 ՀՀ դրամի բնական գազ սպառած քաղաքացիների՝ սպառած գազի գումարի 30%-ը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը