Վարչապետը սիրում է չէ՞ ասել՝ ամեն բան ձեր գլխում հաղթահարեք, եկեք մեր գլխում հաղթահարենք, քանի որ անկախ պետություն ենք. Գևորգ Պետրոսյան
ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը պատգամավորից հետաքրքրվեց, արդյո՞ք ճիշտ է հասկանում, որ Պետրոսյանի համար հանրային վտանգավորության տեսնակյունից սահմանադրական կարգի տապալումն ավելի վտանգավոր հանցագործություն է, քան պետական դավաճանությունը կամ լրտեսությունը:
Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ պետական դավաճանության բերած վնասը կարող է միանգամից երևալ, ակնհայտ լինել, իսկ սահմանադրական կարգի տապալման բերած վնասը կարող է այդպես արագ չբացահայտվել, ակնհայտ չլինել:
«Բայց ասեմ, որ այդքան շատ մեծ տարբերություն չեմ տեսնում, որովհետև մարդը կարող է պետական դավաճանություն թույլ տալ՝ ելնելով զուտ իր անձնական խնդիրները լուծելուց, և ըստ էության, հետևանք վրա չհասնի, որովհետև դա ձևական հանցակազմ է, նյութական չէ, իսկ սահմանադրական կարգի տապալումը, թեկուզ ոչ տվյալ օրը, բայց մոտ ապագայում կարող է շատ լուրջ վտանգներ ստեղծել, թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության համար»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Փոխնախարարն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատգամավորն ուսումնասիրել է արտասահմանյան երկրների փորձը և գտել է գոնե մեկ երկիր, որի օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս ասելու, որ սահմանդրական կարգի դեմ ուղղված իքս հանցագործության դեպքում կամ հենց սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետները չպետք է կիրառվեն:
Պետրոսյանն ասաց, որ որևէ երկրի փորձ չի ուսումնասիրել: Նա նշեց, որ պարտականություն չունեն՝ կոնկրետ այսպիսի նախաձեռնութունների դեպքում անպայման գտնել՝ ինչ-որ երկրում կա նման բան, թե՝ ոչ:
«Վերջապես, մեր վարչապետը սիրում է չէ՞ ասել՝ այդ խնդիրները սկզբում մեր գլխում պետք է հաղթահարենք: Ժողովուրդ, եկեք մեր գլխում հաղթահարենք, որ անկախ պետություն ենք ու պարտադիր չէ, որ ներպետական օրենսդրությունը, որի նպատակը ներքին և արտաքին անվտանգության պաշտպանությունն է, տեսնենք՝ Մոզամբիկում նման բան կա, թե չէ: Մեր արտաքին մարտահրավերները շատ մեծ են, իմ ինչի՞ն է պետք, թե հարավաֆրիկյան կամ թեկուզ եվրոպական երկրում կա նման բան, թե ոչ»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց. «Եթե ես ասեի՝ եկեք վերականգնենք հարսնացուի համար ղալիմ տալը, նման հոդված կար նախկին Քրեական օրենսգրքում, այո՛, կարող էիք ասել՝ ա՛յ ընկեր ջան, 20-րդ դարում ես ապրում, ուսումնասիրե՞լ ես՝ եվրոպական երկրում ղալիմ տալը մնացել է, որ նման առաջարկ ես անում: Բայց ես այնպիսի բան եմ առաջարկում, որ կարիք էլ չկա, անպայման ընկնենք, մի հատ երկրի օրինակ վերցնենք ու ասենք՝ այս երկրում կա, մենք կարող ենք վերցնել»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...