Այսինքն ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցնե՞րը». Ավինյանը հակադրվեց Փաշինյանին
Տնկարանային տնտեսությունները պետք է զարգացնենք, բայց կա տնկիների որակի հարցը. Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում, 4-5 տարի հետո պարզվում է, որ այդ տնկին չունի անհրաժեշտ որակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կստացվի, որ գյուղատնտեսությունը դառնում է անարդյունավետ, որովհետեւ մարդը 4-5 տարի ժամանակ, փող կորցրեց արդյունքում պարզվեց տնկին այն որակը չունի, որ այդ բերքը տա: Դրա համար նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ եւ երբ համոզվենք, որ մեխանիզմները կա, ծրագիրը կգործարկենք»,-ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց, թե արդյոք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին է, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ խոսքը ծիրանի, դեղձի եւ թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս ծիրանի, դեղձի եւ թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»:
Տիգրան Ավինյանը համաձայն չէր, նա նշեց, թե ինչու ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաեւ ավելի խիտ են տնկվում ծառերը» «Այսինքն մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»:
Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում եւ Հայաստանում աճեցրած ծիրանների միջեւ որակական կիլոմետրերի տարբերություն կա:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը