«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դադարեցնել ատելություն և բռնություն տարածելու բոլոր մեթոդները
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավատարիմ է իր առաքելությանը, այն է՝ սատար կանգնել խոսքի ազատությանն ու դատապարտել բռնությունը: Վերջին օրերին երկրում խոսքի ազատության դեմ արշավը, ատելության ու բռնության մակարդակը հասել են գագաթնակետին։
Անցնող 2 տարվա մեջ հասարակությունը երկփեղկվեց, երբ սկսեցին հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների։ Այս ամենը վաղ թե ուշ իր հետևանքներն ունենալու էր։
5-րդ ալիքի դեմ արշավը, որը զուգակցվում էր ատելության խոսքով և պահանջով, որ հեռուստաընկերությունը փակվի, խոսքի ազատության դեմ ակնհայտ արշավ էր և լրատվականների ազատ աշխատանքի ակնհայտ խոչընդոտ, որը իշխանությունների կողմից չարժանացավ որևէ գնահատականի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար լրատվականին մեղադրում է այս կամ այն զանցանքների մեջ։ Բացի այդ, 99 տոկոս լրատվականներին մեղադրում է կաշառք վերցնելու ու պատվեր իրականցնելու մեջ։
Ազգային ժողովում քննարկվեց ատելության խոսքը քրեականացնելու օրինագիծը և այն պատգամավորների մեծասնության կողմից ընդունվեց և, վերջնարդյունքում, օրինագիծն անցկացվեց։ Դրանից օրեր անց, ԱԺ պատգամավորներն իրար վիրավորեցին՝ անցնելով թույլատրելի բոլոր սահամանները, և փաստացի, դեմ գնացին այն օրենքին, որն ընդունում էին։ Այդպիսով, օրենքի ողջ փիլիսոփայությունն հավասարվեց հողին, քանի որ եթե օրենքի կողմնակիցները չեն պահպանում օրենքը, եթե օրենսդիրներն են դեմ սեփական նախաձեռնություններին, ի՞նչ պետք է պահանջեն հասարակությունից։
Շատ չէր անցել ԱԺ միջադեպից, Գավառ քաղաքում տեղի ունեցավ մարտաֆիլմ հիշեցնող դեպքերի շղթա՝ կրակոցներ, վենդետայի քայլեր ու այդ ամենը, ըստ մամուլի, ոստիկանապետի և ոստիկանների աչքի առաջ։ Սա գեներացված ատելության մթնոլորտի վառ ապացույցն էր։ Այնուհետև պաշտոնական հաղորդագրության մեջ կրկին կոչ էր ուղղված լրատվականներին, և դա դեպքերից 12 ժամ հետ, երբ պաշտոնական որևէ աղբյուր չէր հերքել լրատվականներում գրվածը, որևէ բարձրաստիճան ոստիկան, պաշտոնյա չէր խոսել դեպքերի մասին։ Փաստացի, դատապարտող որևէ պաշտոնական հայտարարություն չհնչեց։ Ի վերջո, Հայաստանում ամեն օր իրար չեն սպանում կրակահերթով և 500 հոգով չեն հարձակվում բուժհաստատությունների վրա։ Այս դեպքն արժանի էր խիստ գնահատականի և հատուկ վերահսկողության, որպեսզի ատելության և բռնության մթնոլորտը թոթափվի, բայց դա չարվեց։ Փոխարենը, դատապարտեցին ազատ խոսքն ու մեղավոր հռչակեցին լրատվականներին։
Ի վերջո, Աժ պատգամավոր, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց երկկողմանի մեղադրանքներով, իսկ ոստիկանությունը թույլ չտվեց, որ Արթուր Դանիելյանին բժշկական օգնություն ցուցաբերեն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում վերը նշված բոլոր դեպքերն ու կոչ է անում դադարեցնել ատելություն և բռնություն տարածելու բոլոր մեթոդները՝ պատերին ծեփելու և ասֆալտին փռելու, հասարակությունը սևերի ու սպտակների, երկուստեք հայհոյանքների բոլոր դրսևորումները։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...