20 ամսում վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարվել է 2 միլիոն 580 հազար դոլարի պարգեւավճար
2018-ի կեսից մինչեւ 2019 թվականի վերջը ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը կազմել է 1 միլիարդ 232 միլիոն 748 հազար դրամ:
yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք:
«Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը կազմել է 1.232.748.000 ՀՀ դրամ (շուրջ 2.580.000 դոլար)»:
Պարգեւավճարների գումարն ամսական կազմել է շուրջ 129.000 դոլար․
«Ելնելով մեր ուսումնասիրություններից և փաստելով, որ 2018 թ. պարգևավճարները անհամեմատ, շատ դեպքերում՝ տասնյակ անգամներ ավելի քիչ են եղել, քան՝ 2019 թ. բյուջեով (Փաշինյանի իշխանության օրոք հաստատված բյուջե) նախատեսված և վճարված պարգևավճարները, ապա կարող ենք ենթադրել, որ, սկսած 2019 թվականից, ՀՀ վարչապետի աշխատակազմի ամսական պարգևավճարների թիվը 129.000 դոլարից շատ ավելին է», գրում է կայքը:
Ի դեպ, փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակից Yerkir.am-ին տեղեկացրել են, որ փոխվարչապետի գրասենյակը ևս վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, հետևաբար, Տ. Ավինյանի գրասենյակին վճարված պարգևավճարները ևս ներառված են վարչապետի աշխատակազմի տրամադրած վերեւում նշված թվի մեջ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...