Նորատուսից ու Գավառից մոտ 15 հոգի ձերբակալվել են. նաեւ ինչ-որ մարդկանց Երեւանից են ձերբակալել. Նորատուսի գյուղապետ
Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տեղեկություններով՝ մոտ 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից ձերբակալվել են, որոշ մարդկանց նաեւ Երեւանից են ձերբակալել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում պատմել է գյուղապետը, անդրադառնալով Գավառում նախօրեին տեղի ունեցած սպանություններին, տեղեկացնում է 168.-am–ը։
«Կռվի պատճառը միայն իրենք կարող են ասել, թե չէ ամեն մեկը մի բան կասի։ Դեպքի ժամանակ եղել եմ գյուղում, երեկոյան եմ տեղեկացել դեպքի մասին։ Գնացել եմ հիվանդանոց, բայց այնտեղ այնքան խճճված էր ամեն ինչ…»,- ասաց Հարությունյանը։
Հարցին՝ արդյոք մտավախություն կա՞, որ միջադեպը կարող է շարունակվել, գյուղապետն ասաց. «Ինչ ասես կարող է լինել, սակայն չեմ կարծում, որ այս դեպքով կարող է շարունակություն լինել»։
Անդրադառնալով մարզպետ Գնել Սանոսյանի այն հայտարարությանը, թե Գավառի հիվանդանոց մուտք են գործել մոտ 500 քաղաքացի, գյուղապետն ասաց. «Ես ո՞նց կարող եմ ասել՝ 500 թե 200 հոգի են եղել։ Այնտեղ եղել են եւ Գավառից, եւ տարբեր վայրերից»։
Գյուղապետն ասաց, որ այս պահին գյուղում ոստիկանների կողմից խիստ հսկողություն է սահմանվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։
Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, եւ դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլեւ ձերբակալել հանցագործությունը կատարողներին։ Ոստիկանությունը մյուս կողմից հայտարարում է, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։ Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են Երեւան, նրանցից մեկի վիճակը մեր տեղեկություններով միջին ծանրության է, մյուս երկուսինը՝ ծայրահեղ ծանր։
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը