Փաշինյանի աներորդին հերքում է, որ փորձել է մաքսանենգ ճանապարհով ՌԴ 4 մլն դոլարի ծխախոտ տանել
Ժամեր առաջ «Նյուզ․ամ» լրատվականւ հղում անելով ռուսական տելեգրամ հայտնի մի ալիքի գրել էր․««Բոյլերնայա» Telegram-ալիքը, հղում կատարելով ուժային կառույցներում սեփական աղբյուրին, հայտնել է, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ, գրում է «Նովիե իզվեստիա-ն։
Ընդամենը, ըստ ալիքի, բռնագանձվել է 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է հենց Երեւանից։ Բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 մլն ռուբլի»,-գրել էր լրատվականը։
Լուրը հրապարակվելուց հետո «Ադկեվադ» միաբանության համահիմանդիր Արթուր Դանիելյանը գրել էր, որ այս գործում ներքաշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը․«Բռնվեք հլը. Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ, որը Հայաստանից էր մատակարարում երկրի առաջին աներձագը: Հիմա հասկանո՞ւմ եք` խի իրանք կյանքում Ռևազյանին չեն հանձնի, որովհետև Ռևազյանը դրանց սաղին կհանձնի»,-գրել էր Դանիելյանը։
Նույն թեմայի կապակցությամբ «Անտիֆեյք․ամ» լրատվականի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրել է․«Փաշինյան Նիկոլը երկիրը հասցրեց էն ցածրագույն աստիճանին, որ սույն նկարի երրորդական դերերի էժանագին դերասանը որոշեց, որ ինքը կարա իրա նոր կարգավիճակով` Գիքորի Աներձագի տիտղոսով կանտրաբանդայով սիգարետ տանի Ռուսաստան:
Արա էս ով եք դուք, որ հիմա իշխանության եք սենց բաները դուրս են գալիս բա, որ իշխանության չլնեք ինչեր ենք իմանալու: Կարողա՞ Միրզոյան Արոն էլ մարիխուանայի գործով ա զբաղված»։
Politik.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ պարզելու համար, թե ինքն ի՞նչ կապ ունի մաքսանենգ ծխախոտի հետ։ Հրաչյա Հակոբյանը մեր զանգերն անպատասխան թողեց, բայց իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր մեղադրանքներին․«Սիրելի հարյրենակիցներ, մոտ մեկ ժամ է ինչ որոշ լրատվականներ իմ անվան հետ կապված ինչ-որ լուր են հրապարակում: Միանգամից ասեմ. հրապարակվածը ծայրից ծայր սուտ է: Այդ տեղեկատվության հետ կապված բոլոր այն հատվածներում, որտեղ շոշափվում է իմ անունը ամբողջությամբ սուտ է»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը