Արարատի մարզպետն աշխատանքային առաջին օրվանից զբաղված է մարզում բանսարկություններ տարածելով
Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխությունից հետո, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց մի անձնավորություն, ով չի տիրապետում, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի ի պաշտոնե: Այս մասին հայտարարություն է տարածել Ավշարի համայնքապետարանը՝ Facebook-ի իր էջում:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Օրենքով նախատեսված իր գործառույթները կատարելու փոխարեն մարզպետը աշխատանքային առաջին օրվանից՝ զբաղված է մարզում բանսարկություններ, ու զրպարտանքներ տարածելով, եւ մարդկանց իրար դեմ չարացնելով:
Մարզպետի գործողությունները իրեն բացահայտեցին նաեւ այն ժամանակ, երբ վերջինս Ավշարի հին դպրոցի շենքի մասին, որը 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենք է, զրպարտչական բնույթի տեղեկություն ուղարկեց Հայաստանի Հանրապետության Դատախազություն, իբր ենթադրյալ հանցագործություն է հայտնաբերել, ինչի հիման վրա Արարատի տարածքային ոստիկանության կողմից մի քանի ամիսներ իրականացվեցին ոստիկանական գործողություններ, ստուգելով համայնքապետարանի կողմից հին դպրոցի շենքի վերաբերյալ անցյալ տարիներին օրենքով սահմանված կարգով կատարած գործողությունները:
Ամիսներ շարունակ տեւած ստուգումների արդյունքում՝ պարզվեց, որ այն ժամանակվա համայնքապետարանի կատարած գործողություններում հանցակազմ կամ օրենքի խախտումներ չկան:
Հետեւաբար այդ գործը պետք է կարճվեր եւ պատասխանատվության ենթարկվեր զրպարտիչը:
Հետագայում տեղեկացանք, որ ոստիկանությունը գործը ուղարկել է Արարատի մարզի քննչական կոմիտե, որտեղ եւս կատարվեցին բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք տեւեցին մի քանի ամիսներ, քննիչի կողմից կայացվեց որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ կարճել քրեական գործը:
Քննիչի կողմից կայացված օրինական որոշումը բողոքարկվեց, ինչի հմիան վրա քննիչի որոշումը վերացվեց եւ նույն քննիչի կողմից սկսվեցին ավելի լայնածավալ քննչական նոր գործողություններ:
Քննչական երկրորդ կամ կրկնակի գործողությունները տեւել են մի քանի ամիսներ, ավելի շատ քան առաջին քննչական գործողությունները:
Երկրորդ քննչական գործողությունների ավարտից հետո քննիչի կողմից որոշում կայացվեց՝ հանցակազմի բացակայության եւ վաղեմության ժամկետի հիմքերով քրեական գործը կարճել:
Վստահ եմ նաեւ, որ ուղղակի կամ անուղղակի եղանակով դեռեւս շարունակվելու է զրպարտչական բնույթի գործողությունների կատարումը, սակայն հայտնում եմ, որ դա ցանկալի արդյունք չի տալու»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են