Պարենային ապահովության հարցը նվազագույն ուշադրության արժանացավ. Արա Գալոյան
Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 1-ն արգելում է ցորենի արտահանումն իր երկրից: ՌԴ-ն վերջին տարիներին վերադարձրել էր ցորենի խոշոր արտահանողի իր դիրքը, որ կորցրել էր 20-րդ դարի 20-ականների սկզբից: ՌԴ քայլը հասկանալի է: Նավթի շուկայի փլուզումից հետո նախ հարկավոր էր կանխել նման գործընթացը երկրի արտահանման համար կարևոր մյուս ուղղություններում: Երկրորդ՝ ՄԱԿ-ը մի քանի օր առաջ հայտարարեց սովի «Աստվածաշնչային մասշտաբի» հնարավոր հեռանկարի մասին: Պատճառը հարկավ կորոնավիրուսի համավարակն է:
Այս հայտարարությունից հետո մեր, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական տեղեկատվության մեջ ընդհանուր թեմաներից մեկը պարենային ապահովվածության հարցն է: Վրացական մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ առաջիկա մեկ-երկու ամսում ԱՄՆ-ը 27 հազար տոննա ցորեն կառաքի իրենց: Փորձագիտական տվյալներով՝ սա բավարար ծավալ չէ:
Մեր պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին արդեն 23.7 հազար տոննա ցորեն է ներմուծվել: Նշենք, որ հունվար ամսվա ներմուծումները սովորաբար կրկնակի պակաս են մյուսներից: Վրաստանն արտադրում է ցորենի իր սպառման ծավալի մոտ 15 տոկոսը: Իսկ վրաց ներմուծումների 90 տոկոսը ապահովվում էր Ռուսաստանից կատարվող ներկրումների հաշվին: Ակնհայտ է, որ այս հարցն անհանգստացնում է վրաց իշխանություններին:
Իսկ մեր մյուս հարևանների մամուլն այս թեման շրջանցում է: Շրջանցում է բոլոր համանման խնդիրների պես: Փոխարենը ադրբեջանական մամուլում նորույթ է հայտնվել: Նորույթ, որը շատ աղոտ նկարագրում է այս երկրում ընթացող ոչ սովորական տնտեսական գործընթացները: Գործընթացներ, որոնք ձևավորվել են նավթի շուկայական գնանկման հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները երկրի քաղաքացիների նամակներն են հրապարակում: Նամակներ, որ քաղաքացիները «գրել են» երկրի ղեկավարին: Դրանց վերնագրերը շատ խոսուն են՝ «Նախագահի և ժողովրդի միասնությունն անխախտ է», «Կրկին համոզվեցինք, որ մեր երկիրը ճիշտ ձեռքերում է»:
Սեփական փորձից գիտենք՝ եթե պատասխանատու մամուլը փառաբանում է իշխանություններին, ուրեմն տնտեսական աղետի սպասում կա: Մամուլի կցկտուր տվյալներից կարելի էր ենթադրել, որ կրկին բանկային ճգնաժամի վտանգ կա: Դեռ դեկտեմբերին էր լուր հրապարակվել, որ երկրի բանկերից մեկը դադարեցրել է վերադարձնել իր ավանդատուների ու հաճախորդների գումարները: Դա նրբորեն փաթեթավորվում էր ավանդների պարտադիր ապահովման քաղաքականության պահանջներով ու ժամկետներով (ավարտը մարտի 4-ն էր): Հետո Ալիևի հրամանագրով նոր ժամկետ հայտարարվեց (դեկտեմբերի 4) ու պարզ դարձավ, որ համավարակի պայմանները այդ ժամկետների հետ կապ չունեն: Եւ անմիջապես ԿԲ-ն հայտարարեց, որ երկրի 4 բանկերում մտցնում է արտաքին կառավարում: Բանկերից մեկի մասին ասվում է՝ ակտիվները նվազել են (8-10 տոկոսով), նվազել են վարկային պորտֆելները: ԿԲ-ն լիկվիդայնության վերահաշվարկներ է անում: Երկրում, ըստ ԿԲ-ի, 52 տոկոսով աճել է տարադրամի պահանջարկը (ապրիլին բանկերը արդեն 413.2 մլն դոլար են գնել): Նկատելի նվազել են իշխանությունների հպարտության՝ Նավթային պետական հիմնադրամի տարադրամային պաշարները: 2020 պետբյուջեի մասին օրենքով այս հիմադրամը մոտ 6.76 մլրդ դոլար պիտի մուծեր բյուջե: Մինչդեռ առաջին եռամսյակում արդեն այդ գումարի մոտ 47 տոկոսը մուծվել-ծախսվել է: Իսկ պարենային անվտանգության մասին միայն խրոխտ հայտարարություններ են:
Մեր մոտ էլ այս թեման նվազագույն ուշադրության արժանացավ: Պարենային ապահովության հարցը քննարկվեց կառավարությունում: Ընդհանուր տեղեկատվություն հրապարակվեց և վերջ: Նման հանգիստ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նրանով, որ արտահանման ռուսաստանյան արգելքը ԵԱՏՄ երկրների վրա չի տարածվում: Հնարավոր է, որ սա բավարար ու հիմնավոր մխիթարանք է:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը