Արդարադատության նախարարությունը թերացել է. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է, որ ի կատար ածվեն պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենքով սահմանված դրույթները։
Կազմակերպության հայտարարությունում ասվում է. «Մարտի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու օրենսդրական փաթեթը։ Մինչ այդ եղած կարգավորմամբ, պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում էր 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի)։
Այս նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա հունվարին և Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր 2020թ. մարտի 6-ին։ Սույն օրենքն արդեն ուժի մեջ է մոտ երկու շաբաթ:
AntiFake.am-ը ուսումնասիրել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պաշտոնական e-register.am կայքը՝ լրատվամիջոցների համար անվճար հիմունքներով պետական ռեգիստրի տվյալները ստանալու հայտը գտնելու և լրացնելու համար, սակայն որևէ փաստաթուղթ չի գտել, իսկ գործակալությունից պատասխանել են, որ ձևաթուղթը պետք է Արդարադատության նախարարությունը սահմանի, բայց դեռ ոչինչ արված չէ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է, որ այս օրենքով սահմանված դրույթներն ի կատար ածվեն: Փաստացի, գերատեսչությունն իր կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթի գործունեության անխափան իրագործմանը պատրաստ չի եղել։ Նման գործելաոճն անընդունելի է և հավելյալ խոչընդոտներ է ստեղծում լրատվականների գործունեության համար։ Եթե օրենքի իրագործման համար նախատեսված գործիքները պատրաստ չեն եղել ու մեխանիզմները հղկված չէին, այդ դեպքում նախարարության գործողությունները սեփական վարկանիշը կարճաժամկետ բարձրացնելու փորձ էր:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...