Աբովյանի քաղաքապետի դեմ գործ հարուցեցին, Մարությանին` պարսավա՞նք
«Հրապարակ» թերթը գրում է. «Հին Երեւանի» մասին մեր հրապարակումից հետո դատախազությունն ուսումնասիրություն է կատարել եւ հաղորդագրություն տարածել, որ «քաղաքային իշխանությունների դրսեւորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»։
Դուք բավարարվա՞ծ եք՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին, որը կարծում է, որ Մարությանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի առանց փաստաթղթերի շինարարության իրականացման համար. «Իշխանությունն այս հարցում առաջնորդվում է տապոռային մեթոդով, քանզի, եթե կա ապօրինի շինարարություն, գերխնդիրն այն կանգնեցնելն է։ Քաղաքապետարանը պարտավոր էր 1 տարի առաջ կասեցնել «Հին Երեւանի» շինարարությունը, օրինականացնել, սակայն աչք է փակել, հիմա էլ փորձում է քրեական գործ հարուցելու ճանապարհով հարցը լուծել՝ դա հեռացնելով իրենից, ըստ էության վնասելով կառուցապատողին ու ներդրումային ծրագիրը»:
Իսկ որեւէ մեկը կպատժվի՞։ «Ես տեղեկություն եմ ստացել, որ կառուցապատողը մշտապես փորձել է Մարությանից թույլտվություն ստանալ, սակայն վերջիններս աչք են փակել, բայց երբ հասկացել են, որ աղմուկ է բարձրանում, սկսել են վարչարարություն իրականացնել` դիմել դատախազություն։ Արդյունքում ստեղծվել է իրավական կազուս․ կա կառուցված շենք՝ չկա թույլտվություն»:
Լուծումը ո՞րն է։ «Պետք է լինի կառավարության որոշում եւ կառավարչական պատասխանատվություն»: Ո՞վ է հասցեատերը։ «Հայկ Մարությանը` ժամանակին թույլտվություն չտալու, ապօրինի շինարարությունը թույլ տալու համար»: Ի՞նչ պատիժ է հասնում։ «Քաղաքացիական պարսավանք․․․ իրավական հետեւանքներ լինել չեն կարող»: Ինչպե՞ս. Աբովյանի քաղաքապետի դեմ գործ հարուցեցին, Մարությանին` պարսավա՞նք։ «Այո, փաստացի երկակի ստանդարտներ են կիրառվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...