Մարդիկ, որ աշխատում էին X գումար, հիմա աշխատում են 5 անգամ քիչ, եւ ասում են՝ լավ, ինչի՞ համար ինձ ճղեմ. Հայկ Մարության
Պետական ապարատում նախկինների դիմադրությունը կարելի է բաժանել մի քանի կատեգորիայի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ամենավատ կատեգորիան հատուկ դիմադրությունն է, որ մարդը հատուկ վատություն է անում: Երկրորդ կատեգորիան, որ ամենավտանգավոր է, քանի որ վիրուսի պես տարածվում է, դա այն է, որ մարդիկ ալարում են աշխատել, չեն ուզում աշխատել: Որ ասում են՝ մեկ է, նույն գումարն եմ ստանալու, ինչի՞ անեմ: Այստեղ պետք է նշեմ մոտիվացիայի կորուստը: Երեւանի քաղաքապետարանը ամենակոռումպացված կառույցներից մեկն էր: Այսօր համակարգային կռուպցիան քաղաքապետարանից իսպառ վերացվել է: Մարդիկ, որ աշխատում էին X գումար, հիմա աշխատում են 5 անգամ քիչ, 10 անգամ քիչ: Եվ մարդիկ ասում են՝ լավ, ինչի՞ համար ինձ ճղեմ:
Երրորդ կատեգորիան միջգերատեսչական պատերազմների կատեգորիան է, երբ ամեն գերատեսչություն վերմակը քաշում է իր վրա»,-ասաց Հայկ Մարությանը
Իսկ հարցին, թե հիմա կա, թե չկա դիմադրություն, քաղաքապետն ասաց. «Առաջին կատեգորիան կա շատ ավելի քիչ, նրանց ժամանմակի ընթացքում հայտնաբերում ու հանում ես: Երկրորդ կատեգորիան հայտնաբերելը շատ ավելի դժվար է»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը