20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարվել է շուրջ 1.318.000 դոլար պարգևավճար
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 09.05.2018 – 31.12.2018 թթ. ՀՀ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին կազմել է 1.500.590.900 դրամ, որից պարգևավճարները՝ 49.981.380 դրամ («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 122.905.900 դրամ («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված)։ Այսպիսով՝ 2018 թ. շուրջ 8 ամիսներին ԿԳՄՍ-ի իրավանախորդ երեք նախարարությունների աշխատակիցներին միասին տրվել է 172.887.280 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 360.000։
2019 թ. ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 284.902.700 («Պարգևատրումներ, դրամական խրախուսումենր և հատուկ վճարներ» հոդված), 95.819.100 («Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգրատրում» հոդված), 75.487.174 («Աշխատողի աշխատավարձեր և հավելավճարներ» հոդված)։ Այսպիսով՝ 2019 թ. 12 ամիսներին նորաստեղծ ԿԳՄՍ-ի աշխատակիցներին միասին տրվել է 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան 955.000 դոլար, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ 80.000 դոլար:
Այսպիսով՝ 20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ 1.318.000 դոլար:
ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աշխատողների առավելագույն թիվը 357 է:
Հետաքրքրական մեկ փաստ ևս. ինչպես տեսանք՝ երեք նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին վերցրած 2018 թ. 8 ամիսների համար կազմում էր 1.500.590.900 դրամ, որը ողջ տարվա համար կազմում է շուրջ 2.250.886.350 դրամ։ 2019 թ. ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ կամ կրճատվել է շուրջ 496.660.750 դրամով։
Այստեղ պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի ֆոնդը կրճատվել է կոնկրետ ԿԳՄՍՆ-ի համար, քանի որ այդ գումարը, այսպես թե այնպես, պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շարունակել է վճարվել միավորման արդյունքում այլ աշխատանքի տեղափոխված շուրջ 279 և կադրերի ռեզերվում գրանցված 17 քաղաքացիական ծառայողներին (ՀՀ վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ 03.02.2020 թ. նամակով հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական)։ Հետևաբար՝ աշխատավարձի ֆոնդը տնտեսվել է միայն վերոհիշյալ 12 հաստիքների մասով:
Նախարարությունների միավորումից հետո՝ 2019 թ. համար ԿԳՄՍՆ-ի 1 տարվա պարգևավճարի թիվը ավելացել է 196.878.054 դրամով (456.208.974 – 259.330.920)՝ կազմելով 456.208.974 դրամ։
Փաստորեն՝ միավորման արդյունքում 308 աշխատակցի կրճատման պայմաններում՝ ԿԳՄՍՆ-ի պարգևավճարի ֆոնդը ավելացել է 196.878.054 դրամով։
Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ 01.01.2018 - 31.12.2019 թթ. համար ՀՀ լեզվի կոմիտեի՝ մի քանի հոդվածներով գոյացող պարգևավճարների ֆոնդը կազմել է 33.822.900 դրամ, որից 18.953.500 դրամը` 2019 թ. համար։ Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարը նույն նամակով Yerkir.am-ին է տրամադրել նաև Լեզվի կոմիտեին 2020 թ. հատկացվելիք պարգևավճարների ֆոնդի մասին տեղեկությունը, ըստ որի՝ այն կազմում է 19.573.100 դրամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:























































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռ...
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են