Հայաստանում այսօր գործ ունենք քաղաքական մշակույթի լիարժեք բացակայության հետ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Հայաստանում այսօր քաղաքական մշակույթը լիարժեք բացակայում է: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյան:
Նրա կարծիքով՝ այս մասին է վկայում կալավայրերում գտնվողների, այդ թվում՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ մարդասիրական մոտեցման վերաբերյալ կաթողիկիոսի խոսքին հետևած զարգացումները:
«Ականատես եղանք, թե ինչպես արտահայտած միտքը կարող է չհարգվել այնքան, որ իր հետևից բերի հարձակումների այդպիսի հոսանք՝ չճանաչող արժեքներ, սիմվոլիկա, պատկերացումներ, որ խոսքը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսին՝ եկեղեցու, որը, որպես ազգային ինստիտուտ, իր արդյունավետությունն ապացուցում է դարեր շարունակ», - նշել է Կարեն Բեքարյանը:
Գործող իշխանության մոտ քաղաքական մշակույթի բացակայության մասին է վկայում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերը: Վերլուծաբանն ընդգծում է, որ խոսքը միայն բառակազմին չի վերաբերում, որը երկրի առաջին դեմքից մենք առաջին անգամ չէ, որ լսում ենք:
«Եթե անդրադառնանք հարցի բովանդակությանը, մի կողմ թողնելով բառակազմը, ընդամենը մեկ ուղիղ եթերի ժամանակ գործադիր իշխանության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից կատարվեց հարձակում 4-րդ իշխանության վրա, հերթական անգամ հարձակում՝ դատական իշխանության վրա՝ անհարգալից վերաբերմունքի ցուցադրմամբ, հարձակում այլակարծության նկատմամբ, քաղաքական հնարավոր մրցակիցների նկատմամբ, ականատեսը եղանք փաստացի անհարգալից վերաբերմունքի պետական ծառայության նկատմամբ, շանտաժի, ուղղակիորեն ուժի սպառնալիքի կիրառման», - նշել է Կարեն Բեքարյանը:
Վերլուծաբան անդրադարձել է նաև վարչապետի ուղերձից առաջ կադրերի արտահոսքի հետ կապված «անասելի ու անհասկանալի աղմուկին, որը հանգեցրել է բոլոր իմաստներով արժեզրկված բանավեճի՝ դառնալով մեր հանրության թոփ թեման»:
«Ի դեպ, այս ամենը շատ հետաքրքիր «պատահականությամբ» տեղի էր ունենում հենց այն օրերին, երբ Ազգային ժողովն ընդունել է օրենք, որի համաձայն՝ Հանրային հեռուստատեսություն է վերադառնում գովազդը։
Հենց այս պահին տեղի ունեցավ, պայմանական ասած, սկանդալը, որն արդեն իսկ հանգեցնում է հրաժարականների: Հորիված թեմա՝ մի կողմից ուշադրություն շեղող մեր իրական խնդիրներից, մյուս կողմից ուղղակիորեն փոխկապակցված օրենքի և ֆինանսական հոսքերի փոփոխության հետ»:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան