1–ին դասարանցիների ընդունելությունը նախատեսված է հունիսի առաջին տասնօրյակում՝ էլեկտրոնային տարբերակով
Անցած տարի Երեւանում 1–ին դասարանցիների ընդունելությունը էլեկտրոնային տարբերակով կատարվեց, այս տարի էլեկտրոնային կիրականացվի ամբողջ հանրապետության 1–ին դասարանցիների համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե դպրոց ընդունվելու համար 1–ին դասարանցիներին, ե՞րբ պետք է գրանցել։
«Մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախեւառաջ հանրակրթության մասին օրենքում, որի փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2–ին։ Դրանով սահմանել ենք առաջնահերթյունները, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան ուումնական հաստատությունում ընդգրկման որոշակի առաջնահերթություն։ Նախատեսել ենք հունիսի առաջին տասնօրյակում գործընթացի կազմակերպումը նոեւ հաշվի առնելով անցյալ տարի որոշակի տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրները այս տարի ավելի վաղ՝ մարտ ամսից, փորձել ենք իրականացնել բոլոր փորձարկումներն ու ճշտումները, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիրներ չունենանք»,– ասաց նա։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան