Սա նույնպես ներառականությունն ապահովելու 1 քայլ է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ հեռավար ուսուցման գործընթացի մասին
Հեռավար ուսուցման համալիր էջում ունեինք հատուկ ռեսուրսներ, որոնք նախատեսված էին բավարարելու նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշ խմբերի կարիքները, ինչպես օրինակէ խոսոց գրքերը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ներառական կրթության համատեքստում արդյոք հաջողվո՞ւմ է արդյունավետ կազմակերպել հեռավար ուսուցման գործընթացը եւ ներկայում պատկերն ինչպիսի՞ն է։
«Հեռավար ուսուցման մեջ ներգրավելու տեսանկյունից ավելի մեծ խնդիր ունեին նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Այս ընթացքում մենք փորձել ենք հնարավորինս կարգավորել, մեր մոտ եղած ռեսուրսներն օգտագործելով եւ անելով առավելագույնը։ Տեսադասերի ընթացքում ներգրավել ենք ժեստերի լեզվի թարգմանիչ, սա իհարկե տեխնիկական որոշ բարդություններ էր պարունակում եւ ժամանակ պահանջվեց սրա համար, բայց մեր բոլոր տեսադասերը, որ ամեն օր տեղադրվում են մեր յութուբյան ալիքում, ուղեկցվում են ժեստերի լեզվի թարգմանությամբ եւ սա նույնպես մեկ քայլ է ներառականությունն ապահովելու, իհարկե սա բավարար չէ, բայց այս ամբողջ ընթացքում քայլեր այս ուղղությամբ փորձել ենք անել»,–ասաց նա։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան