Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Դժվար կանխատեսվող Հայաստան

Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է, եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա.

ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս

Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։

Իշխանություն

Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։
Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր իրավիճակային համատեքստից։ Նա ապրում է իր գծած իրականության, իր պատկերացումների մեջ, որոնք մնացել են 2018-ի ապրիլի սահմաններում։ Սա խնդիր է։ Նրա վերջին հրապարակային ելույթներից նախ և առաջ պետք է մտահոգվեն իշխանության ներսում, քանի որ հնչեցին և ձևակերպվեցին այնպիսի ուղերձներ, որոնց լրիվ հակառակն էր պետք անել ստեղծված համաշխարհային և հայաստանյան օբյեկտիվ իրականության մեջ։ Վստահ եմ՝ իշխանության մեջ սա հասկանում են, տեսնում են, որ վարչապետը դուրս է մնում պրոցեսների ընդհանուր տրամաբանությունից։ Սա կառավարման տեսակետից իսկապես լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, էապես ազդել օպերատիվ կառավարման որակի վրա։

Առողջապահության նախարարը ճակատագրի բերումով դարձավ սուպերնախարար։ Նա շատ լավ հասկանում է իր վիճակը, և դրանով է պայմանավորված այն մասնագիտական զգուշավորությունը, որը պարբերաբար բերում է վարչապետի հետ հրապարակային հակադրման։ Հենց Փաշինյանը խոսում է ուրախ լուրերի, լավատեսական սցենարների մասին, նախարար Թորոսյանը, դա չնկատելու տալով, ներկայացնում է լրիվ հակառակ պատկերը։ Սկսած ապրիլի 6-ին Փաշինյանի լավատեսական լայվից մինչև այս պահը։
Նախարար Թորոսյանը բաց խոսում է հետագա սցենարների, հնարավոր պիկերի, հիվանդանոցային տեղերի հնարավոր սակավության մասին։ Որպես երկրի «գլխավոր բժիշկ»՝ նա ճիշտ է անում, նվազագույնը՝ անում է այն, ինչ պետք է անի։ Իսկ որպես քաղաքական թիմի անդամ՝ շատ լավ հասկանում է, որ ծանր ցուցանիշների դեպքում թիմի ղեկավարը մատնանշելու է հենց իրեն։

Բայց այստեղ կա մի խնդիր, որը բոլորիս է վերաբերում. խախտվել է միասնական տեղեկատվության և իշխանությունից միասնական մեսիջների կարևորագույն ինստիտուտը։ Հասարակությունը երկրի վարչապետից և առողջապահության նախարարից տարբեր տրամադրություններ է ստանում, հետևաբար՝ տարբեր սպասումներ։

Պարետ, փոխվարչապետ Ավինյանը, ունենալով օպերատիվ կառավարման էական լծակներ, դրանց ճնշող մեծամասնությունից, ըստ էության, հրաժարվել է։ Դրա ամենախոսուն ապացույցը արտակարգ դրության պահպանման ընթացիկ ձևն է։ Մենք բոլորս ձևացնում ենք, թե Երևանում արտակարգ դրություն է։ Ինչ վերաբերում է «լոքդաունի» թուլացմանը, ապա դա քաղաքական որոշում է, որը, բոլորս հասկանում ենք, պարետը չի, որ կայացնելու է։ Բայց պարետը հասկանում է նաև, որ իրավիճակի վատացման դեպքում սլաքներն ուղղվելու են իր դեմ, թեկուզ՝ անարդարացիորեն։

Հասարակություն

Հայաստանյան հասարակությունը խիստ բազմաշերտ է՝ տարբեր գիտակցական աստիճանով, պետության ընկալման մակարդակով, կրթվածությամբ և այլն։

«Մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես կրթված շերտը. թե բնակչության կոնկրետ քանի՛ տոկոսն է դա կազմում, դժվար է ասել, բայց բովանդակային առումով հաստատ այդպես է։ Ուղերձները, երգերը, կլիպերը, ֆլեշմոբերը. այդ ամենը լավ է, բայց դրա շահառուն նույն բարձր գիտակցությամբ խավն է, որը և մնում է տանը։

Մեր հասարակության ներսում կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է. թե քանի՛ տոկոսն են նրանք կազմում, դարձյալ դժվար է ասել, բայց հաստատ նրանց քանակը բավարար է՝ տանը մնացածների ջանքերը զրոյացնելու համար։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, չիկարելիների ոչ մի նորմ։ Դու չես կարող ակնկալել, որ նրանք քո հետևից 5 հոգով չեն ներխուժի նեղ վերելակ, խանութում կպահպանեն հեռավորություն, հազալուց բերանը կփակեն և այլն։ Սա դեռ միայն Երևանի հանրային վայրերում։ Իսկ թե ինչ է կատարվում տներում՝ ընդհատակյա խնջույքների, ծեսերի, տոնախմբությունների ու պարզապես ամենօրյա շփման ժանրում, կարելի է միայն ենթադրել։ Ի՚՞նչ է կատարվում բակերում, տաղավարներում, գյուղերում, գյուղամեջերում, աշխատավայրերում, այլուր։
«Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, փող աշխատելու համար ա, չիպ դնելու համար ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» ունեն իրենց կրողների, տարածողների՝ ռեալ և շատ ակտիվ սոցիալական շերտը։

Բանալին՝ իշխանություն-հասարակություն համակարգում

Մի կողմից՝ իշխանությունը չունի միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու, լոքդաունը թուլացնելու համար։
Մյուս կողմից՝ հասարակությունն իր ամբողջության մեջ չունի հասունության այն աստիճանը, որը թույլ կտար կոչերի, զգուշացումների պարագայում ակնկալել համապատասխան վարքագիծ։ Մենք գերմանական, ավստրիական, կորեական, ճապոնական, սկանդինավյան հասարակություն չենք։ Այնուամենայնիվ, մենք նաև Հնդկաստան չենք, որտեղ ոստիկանը փայտերով ծեծում-տուն է քշում մարդկանց։ Ի՞նչ անել։

Միտումն էլ այնպիսին է, որ մարդիկ մեկուսացումից հոգնել են, եղանակների տաքացման ֆոնին ավելի են հակված լինելու անտեսել սահմանափակումները։ Սա առաջիկա օրերի, շաբաթների խնդիր է, որին մենք առերեսվելու ենք։

Այստեղ է, որ իշխանությունը պետք է ներկայացնի իրավիճակը կառավարելի դարձնելու՝ իր ծրագիրը։ Հասարակության՝ սահմանափակումներն անտեսող մասին սա չի հետաքրքրում։ Իսկ ավելի պատասխանատու և ռացիոնալ հատվածը նկատում է իշխանության մոտ ռազմավարության բացակայությունը։

Երբ առողջապահության նախարարը խոսում է կոնկրետ ժամկետներում հիվանդների թվի կրկնապատկման և այլ հնարավոր սցենարների մասին, իսկ վարչապետը՝ լոքդաունի թուլացման, ապա մտածող մարդկանց մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում։ Սրան ավելացրած, որ պարետը, առնվազն դրսի մարդկանց անտեսանելի պատճառներով, լռում է։

Արտակարգ դրության վերջին ամիսը մենք արդյունավետ կերպով չենք օգտագործել։ Մենք գնացել ենք իբր «արտակարգ դրություն» ունենալու ճանապարհով, որը մի կողմից՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց մյուս կողմից՝ լիարժեք չսահմանափակեց վարակի տարածումը։ Եթե հույսը հասարակության որակի վրա էր, ապա սխալվեցինք, բայց իշխանությունը համարժեք չեղավ իրականությանը։ Հեղափոխական ռոմանտի՞զմը խանգարեց, թե՞ պարզապես անփորձությունը, թե՞ երկուսը միասին։ Խանգարեց գուցե նաև այլ՝ հին օրակարգից մնացած հարցերով պետական մեքենայի որոշ օղակների զբաղված պահելը՝ ոստիկանական, քննչական, դատական «միջոցառումներ» և այլն, որոնք թուլացնում են համակարգի աշխատունակությունը նման լարված շրջաններում։
Այս պայմաններում լոքդաունի թուլացման գնալն ամենայն հավանակությամբ կնշանակի հիվանդացության կտրուկ աճ՝ շատ անկանխատեսելի սցենարներով։ Չգնալով թուլացման՝ ունենալու ենք, բառիս բուն, իմաստով հացի խնդիր։ Մարդիկ ապրելու միջոցներ չեն ունենալու։ Թվում է՝ փակուղի է։

Հաղթահարել փակուղին

Պետության փակուղի հասկացություն չկա։ Կան լավ ու վատ ելքեր։ Պետք է հնարավորինս փնտրել լավերը։ Դրանք երկու հարթության մեջ են՝ քաղաքական և տեխնիկական։
Մի շարք մարդիկ, կազմակերպություններ բաց, հրապարակային առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, փորձում են օգտակար լինել՝ իշխանություններին, պետությանը։ Դրանց մի մասը բարձրակարգ խորհուրդներ են, որոնցից կառավարությունը և պարետատունը պարբերաբար օգտվում են՝ առանց բարձրաձայնելու։ Դրա դիմաց այդ մարդիկ վարչապետ Փաշինյանից ստանում են հրապարակային մեղադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ։ Փակուղուց դուրս գալու առաջին քայլն այստեղ է. իշխանության մեջ գտնվող և կոնկրետ պատասխանատվություն կրող անձանց մի խումբ պետք է մտնի Փաշինյանի աշխատասենյակ ու պահանջի դադարեցնել այդ գործելաոճը։ Հարցը պետք է դնել շատ կոշտ։ Պետք է ցույց տան, որ գիտակցում են, որ հակառակ դեպքում իրենք նույնպես կրելու են ծանր, նաև՝ անձնական պատասխանատվություն, երբ հիվանդների թիվը կտրուկ աճի, ունենանք անկառավարելի վիճակ, իսկ տնտեսական ճգնաժամը երևա իր ողջ ուժով։

Հաջորդ խումբ քայլերը տեխնիկական են.

1. Կտրուկ մեծացնել թեստավորումների քանակը։ Եթե չկա, պետք է միջազգային օգնություն խնդրել։ Անհապաղ իրականացնել ողջ բուժանձնակազմի թեստավորում։ Ամենայն հավանակությամբ՝ բուժաշխատողները դառնում են վարակի մեծ աղբյուր։ Չգիտենք՝ այսօր օրական 3-4 հազար թեստ անելու դեպքում ի՛նչ ցուցանիշներ կունենանք, ի՛նչ իրականության կառերեսվենք։

2. Արագ պետք է գնալ այլ պետություններում կիրառվող թեստավորման մոդելներով։ Օրինակ՝ ընտրանքային թեստավորման։ Մենք որոշումներ կայացնելուց առաջ պետք է տիրապետենք օբյեկտիվ վիճակին։ Հակառակ դեպքում պետական որոշումները կնմանվեն մեծ վիճակախաղի։

3. Միառժամանակ հրաժարվել «լոքդաունը» թուլացնելու գաղափարից

4. Գնալ ոլորտային, ճյուղային կարանտինի ճանապարհով

5. Խստացնել արտակարգ դրության պահպանման ռեժիմը։ Այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում, պետք է պարզապես պարտադրել։

6. Ավելացնել մեկուսացման հնարավորությունները։ Հասարակության մտածելակերպը և բնակարանային պայմանները մեծ մասամբ թույլ չեն տալու լիարժեք տնային մեկուսացում ապահովել հիվանդների համար։ Վտանգը, որ կունենանք անկառավարելի աճ, շատ մեծ է։

7. Երկրում մթնոլորտի էական փոփոխությամբ սկսել համատեղ պայքար՝ ընդդեմ համաճարակի և առաջիկա սոցիալական, տնտեսական կոլապսի։ Եկել ենք մի հանգրվանի, երբ իշխանությունը պետք է սկսի որոշումներ կայացնել, քանի որ ֆասադային փիար ակցիաները շատ շուտով դառնալու են անզոր։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»