«Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով». 2020 թվական, Աշոտաբերդ թաղամաս (ֆոտո)
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Արթուր Միրզոյանը:
«2020 թվ քաղաք Ստեփանավան՝ Աշոտաբերդ թաղամաս.....
Թաղամասը բաղկացած է փայտաշեն կացարաններից և տրվել է ՝երկրաշարժից բնակարան կորցրած բնակիչներին՝ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ։ Անցել է 31 տարի և կացարանները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում ի դեպ թաղամասը գազաֆիկացված չի և ջեռուցվում է փայտով կամ հոսանքով(մեկ սենյակ)։Թաղամասի մասին հիշել են միայն ընտրությունների նախաշեմին կամ ողբերգական դեպքերի ժամանակ(ի դեպ հրդեհի պատճառով եղել են զոհեր) սուտ ու փուչ խոստումներով։Կացարանները հարուստ են՝առնետներով և բազմատեսակ միջատներով,բնակիչների մեծամասնությունը տառապում են մի շարք հիվանդություններով (սնկային,ֆարինգիտ և այլն) ինչը պայմանավորված է նեխած փայտի հետ։ Հիմա կարևորը՝պետությունը պարտավորություն չի կրում թաղամասի բնակիչների համար, քանի որ նախկին իշխանությունը կացարանների ժամանակավոր լինելը փոխարինել են մշտական կացարաններով։ Կոչ եմ անում, հորդորում և խնդրում եմ բոլոր բնակիչների անունից՝պատկան մարմիններին,շուտափույթ լուծումներ գտնել այս թաղամասի համար,այլապես համբերության բաժակը լցվում է և այս անմարդկային պայմաններում գոյատևելը անհնար է։
Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է նա։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի