Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները
Մարալիկ եւ Ձորակապ համայնքներում այսօր երեկոյան հնարավոր է հանվեն մուտքի եւ ելքի սահմանափակումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:
«Համայնքներում վարակվածների թվի շատ մեծ աճ չի գրանցվել, ծայրահեղ ծանր ու ծանր հիվանդներ չունենք այս պահին, հնարավոր է երեկոյան արդեն մուտքի եւ ելքի սահմանափակումները հանվեն»,- ասաց նա:
Նշենք, որ Մարալիկի առողջական կենտրոնի 4 բժշկի եւ 15 բուժաշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը ընթանում է առանց սիմպտոմների, բացառությամբ 72-ամյա բժշկուհու, ով ուղեկցող հիվանդություններ ունի եւ տեղափոխվել է Երեւան:
Մարալիկ եւ Ձորակապ համայնքներից կորոնբավիրուսով վարակված 3 քաղաքացիներ մահացել են:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 1677 քաղաքացի, 28 պացիենտ մահացել է:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան